▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մետրոյի վագոնում մնացած աղջկա նոթեր

Արկածային գրականությունը ղալաթ ա արել: 
Սկզբում անհեթեթ ծիծաղ կատարվածի համար, հետո արդեն ձանձրույթ, զանգեր, զանգեր, զանգեր, հետո արդեն ծանոթություններ, մեկ ժամ հետո փրկարարներ ու ոստիկաններ, հոսանքից վախեցած երկաթգծերով քայլող մարդիկ, «ասպետ» ոստիկաններ, որոնք առիթից օգտվեցին ու կաբլուկավոր աղջիկներին օգնելու ընթացքում մի լավ մտերմացան վերջիններիս հետ:
Այս ամենը համեմված Գրանդ Քենդիի գործարանից եկող շոկոլադի հոտով:) 

Հ.Գ. ոչ երանի էն մարդկանց, ովքեր թունելում էին մնացել: Հուսամ ձեզ հետ ամեն ինչ լավ է: Իսկ ես ողջ-առողջ ու մի քիչ էլ ոգևորված հասել եմ աշխատանքի:

Մարինե Քոչարյան 

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ այսօր  հոսանքազրկման  հետևանքով Երևանի մետրոպոլիտենի գնացքներից շատերը մնացել էին թունելներում, որտեղ մարդկանց`մասնավորապես երեխաների և կանանց  մոտ խուճապ  էր առաջացել:Ինչպես նաև կաթվածահար էր եղել մարյաքաղաքի երթևեկությունը` լուսակիրների աշխատանքի խափանման հետևանքով:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին