▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր զինվորներն իրենց կյանքով պատասխան են տալիս մեր գործած հիմարությունների համար

Մենք հերոսացնում ենք սահմանին ընկնող մեր զինվորներին, մինդեռ նրանք իրենց կյանքով պատասխան են տալիս մեր գործած հիմարությունների համար:

Եթե հաղթանակով ավարտված Արցախան առաջին պատերազմին հաջորդած հրադադարի քսան տարիներն օգտագործեինք
-երկիրը հզորացնելու համար,
- ժողովրդին ազգային նպատակների շուրջ համախմբելու համար,
- բարձրացնեինք ժողովրդի ոգին,
- աշխարհասփյուռ հայությանը համախմբեինք ազգային նպատակների շուրջ,
-սփյուռքի ռեսուրսները օգտագործեինք երկրի հզորացման ու միջազգային ատյաններում մեր գործն առաջ տանելու համար

ապա Ադրբեջանն իրեն խելոք կպահեր սահմաններին: Ու թե հանկարծ կռվի առիթ կստեղծեր ապա հեղեղի պես ետ քշեինք նրան ու ետ կբերեինք մեր պատմական հայրենիքի մի մասը ևս, որպեսզի ամոթով չմնայինք մեր հին նախնիների առաջ:Ու եթե հայ զինվոր խոցվեր, ապա դա կլիներ հողերը ետ բերելու պահին, և ոչ թե սահման պաշտպանելու:

Դե իսկ հիմա եկեք նայենք մեր շուրջը, նայենք ետ ու տեսնենք, թե վերը նկարագրվածն անելու փոխարեն ազգովի ի՜նչ հիմարություններ ենք արել.....

Շարունակելու՞ ենք արդյոք գնալ հիմարությունների այդ ճանապարհով, որի համար կյանքով պատասխան են տալու իմ, քո, նրա որդիները...

Արծրուն Պեպանյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին