«Երբ պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսեց պետական խորհրդանիշերի մասին, ես այդ պահին ուշադիր նայում էի մեր զինանշանին: Հնարավոր է՝ սա ևս շահարկման առիթ տա, բայց դա ինձ չի վախեցնում, և ուզում եմ ընկալեք այն, ինչ-որ հիմա կասեմ»,- Աժ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր զինանշանը շատ է արտահայտում մեր հոգեբանությունը: Ի՞նչ է պատկերված այնտեղ. Նոյան Տապանը՝ Արարատ սարի վրա: Վերջերես մեր զինանշանին նայելիս՝ ինձ մոտ հարց է ծագել. այդ զինանշանը, երբ որ 1991 թվականին մենք ընդունել ենք, այն պատկերը, որը մեզ համար սրբություն է, 91 թվ. հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի, ինչի՞ մասին ա»,- ասաց Փաշինյանը: |
«Մեր զինանշանը մեր պետության հետ ի՞նչ կապ ունի»․ Նիկոլ Փաշինյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet