▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան. Լինդա Էուլջեքչյան

Ադրբեջանի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Էուլջեքչյանի կինը` Լինդա Էուլջեքչյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 14–ին ադրբեջանական գերությունից Հայաստան է վերադարձել լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը։ Հաջորդ օրը` հունվարի 15–ին, ամուսնուն տեսնելու համար Հայաստան եկավ նրա կինը։
«Մեր երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան։ Այս պահին մենք հյուրանոցում ենք ապրում, վճարումներն արված են մեկ–երկու շաբաթվա համար։ Վիգենին խոստացել են տուն տրամադրել։ Երբ տունը լինի, մեր դուստրը՝ Քրիստինը, կգա մեզ մոտ։ Հիմա նա Լիբանանում հոգեթերապևտի է այցելում»,– ասաց Լինդա Էուլջեքչյանը։
Նա նշեց, որ դուստրը անհամբերությամբ է սպասում հոր հետ հանդիպմանը. նրանք ամեն օր 3-4 ժամ խոսում են տեսազանգով։
Լինդա Էուլջեքչյանը նշեց, որ ամուսինն ուզում է մնալ և ապրել Հայաստանում, չի ուզում վերադառնալ Լիբանան, և միակ պատճառը, որի համար պիտի մեկնի, որդու հարսանիքն է։ Այդ նպատակով Վիգենը մտադիր է Լիբանան մեկնել ընդամենը մեկ շաբաթով, իսկ հետո նորից վերադառնալ Երևան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին