Քանի՞ հայ գիտեր, որ թուրք–սիրիական սահմանին Քեսապ անունով հայկական բնակավայր գոյություն ունի՝ մի քանի հազար բնակչով, հարակից հայկական գյուղերով։
Թերևս՝ քչերը։
Իմացողներն էլ իրենց նեղություն չէին տալիս մտածել Քեսապի պահպանման մասին։
Ծիծեռնակաբերդի, դրա նշանակության մասին գիտի դպրոցահասակ ցանկացած հայ։
Դա լավ է. պատմությունն իմանալ է պետք։
Բայց պատմությունից, առաջին հերթին, դասեր քաղել է պետք։ Դա մենք չենք անում, այլապես՝ նույն դպրոցահասակը կիմանար, սակայն, հազիվ թե, իմանա Եռաբլուրի տեղը։
Մեր ազգային մտածողությունը մեր ողբերգության արմատն է։
Մենք ազգովի սգում ենք, միավորվում դրա շուրջ։ Մեր հաղթանակներն ազգային միասնականություն չունեն, մեծ հաշվով՝ անտեր են։ Սուգն ինստիտուցիոնալ արժեք է, հաղթանակն՝ էպիզոդ, էյֆորիա։
Սգատեղի՝ ինչքան ասես ունենք, հաղթանակի պուրակներ՝ մատների վրա։ Մեր հաղթանակը պուրակ չունի։
Մենք հաղթանակի պուրակ չունենք, որովհետև մեր ազգային «բրենդը» ապրիլի 24–ն է։
Աշխարհը դրանով է ճանաչում հայերիս՝ լավագույն դեպքում խղճալով, մեծ հաշվով՝ անտեսելով ու որբի տեղ դնելով մեզ…
Քանի՞ հայ գիտեր, որ թուրք–սիրիական սահմանին Քեսապ անունով հայկական բնակավայր գոյություն ունի՝ մի քանի հազար բնակչով, հարակից հայկական գյուղերով։ Թերևս՝ քչերը։Իմացողներն էլ իրենց նեղություն չէին տալիս մտածել Քեսապի պահպանման մասին։ Ծիծեռնակաբերդի, դրա նշանակության մասին գիտի դպրոցահասակ ցանկացած հայ։ Դա լավ է. պատմությունն իմանալ է պետք։Բայց պատմությունից, առաջին հերթին, դասեր քաղել է պետք։ Դա մենք չենք անում, այլապես՝ նույն դպրոցահասակը կիմանար, սակայն, հազիվ թե, իմանա Եռաբլուրի տեղը։Մեր ազգային մտածողությունը մեր ողբերգության արմատն է։ Մենք ազգովի սգում ենք, միավորվում դրա շուրջ։ Մեր հաղթանակներն ազգային միասնականություն չունեն, մեծ հաշվով՝ անտեր են։ Սուգն ինստիտուցիոնալ արժեք է, հաղթանակն՝ էպիզոդ, էյֆորիա։ Սգատեղի՝ ինչքան ասես ունենք, հաղթանակի պուրակներ՝ մատների վրա։ Մեր հաղթանակը պուրակ չունի։Մենք հաղթանակի պուրակ չունենք, որովհետև մեր ազգային «բրենդը» ապրիլի 24–ն է։Աշխարհը դրանով է ճանաչում հայերիս՝ լավագույն դեպքում խղճալով, մեծ հաշվով՝ անտեսելով ու որբի տեղ դնելով մեզ…
Սուրեն Սուրենյանց