Լրագրող Հասմիկ Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե ինձ մերժեք, Աննան կգա․ նոր հեշթեգ․ Մի այսպիսի վիճակ է։ Հայտնվել ենք մի իրադրության մեջ, երբ ողջ ժողովրդի կոկորդին է հասել Փաշինյանի գոյության դանակը։ Ուզում են ժամ առաջ նա հեռանա։ Մի բայց կա։ Վերջին շրջանում Փաշինյանն ավելի շատ է ուզում, որ ինքը հեռացվի։ Տափակ, բովանդակազուրկ գրառումներ է անում՝ հասկանալով, որ դրան հետևելու է հայհոյանքը, նզովքը։ Ինքը ժողովրդի ատելության վրա անընդհատ բենզին է լցնում, չի թողնում, որ կրակը հանգչի։ Օրինակները մեկը չեն, հարյուրը չեն, հազարը չեն։ Ամեն անգամ, երբ Փաշինյանն իր դեմ արշավ է սկսում, մտածում եմ՝ լավ, այս մարդն իրենից ի՞նչ է ուզում»։ |