ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հարցեր ուղղեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին: Գագիկ Հարությունյանի խոսքով Կառավարության որոշումները, ոորնք ընդունվել են 2005-2006 թթ.,որոնք հիմք հանդիսացան, որ 2010 թվականին լինեն ենթաօրենսդրական փոփոխություններ: Նախատեսվեց սոցիալական վճարներն ու հարկերը միավորել և անունը դնել եկամտային հարկ:
«Ես այդպես էլ տարբերությունը չհասկացա: Ասացեք, խնդրեմ, սոցիալական ապահովության վճարը և հարկը տարբե՞ր երևույթներ են»,-հարցրեց ՍԴ նախագահը:
«Սա ուներ հետևյալ նպատակը: Երբ որ սոց.վճարները մենք հավաքում էինք, այդ ժամանակ թոշակները վճարում էինք սոց.վճարների հավաքագրման հաշվին և դա կենսաթոշակները բարձրացնելու ոչ մի հնարավորություն չէր տալիս: Դրա համար որոշեցինք եկամտահարկը, սոցվճարը միացնել իրար»,-ասաց Հակոբ Հակոբյանը:
«3 տարբեր հասկացություն.սոցիալական պաշտպանություն, սոցիալական ապահովություն և սոցիալական օգնություն: Սոցիալական պաշտպանությունն ավելի լայն հասկացություն է, ինչպես նաև սոցիալական ապահովությունը: Այս խնդիրը կարելի էր լուծել այլ կերպ, ոչ թե տարբեր երևույթներ իրար գումարելով»:
ՍԴ նախպագահն ամենը սկսեց ներկայացնել պարզ թվաբանությամբ` միևնույն ժամանակ հարց ուղղելով պատասանող կողմին:
«Այսօր գործող օրենքով մինչև 120.000 դրամ աշխատավարձ ստանալու դեպքում հարկը կազմում է 24.4 տոկոս, այսինքն` 24.400 դրամ, 5 տոկոս էլ հանում ենք` 29.500 դրամ: Աշխատողը եկամտահարկ է վճարում մինչև 80.000-ի դեպքում 8000 դրամ, 100.000 ստացողը` 12.000 դրամ: Գործատուն վճարում է 19.000 դրամ: Այսօր գործատուն վճարում է 0 սոցիալական ապահովության դեպքում, իսկ աշխատողը վճարում է 29.400 դրամ: Գոյություն ունի սոցիալական իրավական պետություն և ազատական: Մեր երկիրը սոցիալական իրավական պետություն է: Ես ուզում եմ հասկանալ տրամաբանությունը: Ձեր կայքում միջազգային պրակտիկայից բերել եք 3 երկրի օրինակներ.Մակեդոնիա, Շվեդիա և Էստոնիա, որոնցում այլ մոդելներ են գործում և Հայաստանի հետ եզրեր չունեն: Կա՞ այսօր մեկ ուրիշ պետություն, որ գործատուներին դուրս է հանել` իր իսկ աշխատողների սոցիալական ապահովության խնդիրները լուծելու հաշվին: Եթե կա` խնդրում եմ, ներկայացրեք և հիմնավորեք: Եթե չկա օրինակ, ապա մենք ուզում ենք աշխարհին օրինա՞կ ծառայել»,-հարցրեց Գ.Հարությունյանը:
Պատասխանը չուշացավ. «Քաղաքացի և պետություն սուբյեկտների հարաբերության մեջ գործատուին դուրս մղեցինք, որպեսզի քաղաքացին և պետությունը կարողանան իրար հետ ուղիղ կապով գտնվեն նույն հարթության մեջ»: