Այս օրերի լարված իրավիճակը կարելի է կապել Սերժ Սարգսյան-իլհամ ալիև հանդիպման հետ: Եկեք հիշենք անցած տարիների դիվերսիաները և ընդհանրապես թշնամու կողմից իրավիճակի արհեստական լարումը, դրանք միշտ արվում էին տարբեր պաշտոնական հանդիպումներից առաջ, կլիներ դա Սարգսյան-ալիև հանդիպում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպում/քննարկում:
Բայց ոչ պակաս արհեստական խուճապ ստեղծում ենք մենք ինքներս՝ տարածելով սխալ և իրականությանը չհամապատասանող տեղեկատվություն: Այդ երևույթը պետք է չլինի այսօր, դա միայն խանգարում է մեզ և օգնում թշնամուն: Տարբեր սոցիալական և լրատվական կայքերում նկատել եմ այս ոճի գրառումներ և քոմենթներ «Մերոնք քիչ են, մենք զենք չունենք և այլն»:
Հայեր, այդպիսի գրառում/քոմենթներով ոչ մի բան չեք փոխի , դրանք ոչ մի դրական բանի չեն բերի։ Եթե Ձեզ թվում է, թե այն կայքերը, որտեղ այդ ամենը գրում եք, ազերիներ չեն մտնում և չեն թարգմանում և տեսնում Ձեր գրածները, ապա սխալվում եք:
Մենք 90-ականներին էլ էինք քիչ նրանցից, բայց դա չխանգարեց մեզ ջախջախել թշնամուն:
Մի տարածեք «ստեղից ընդեղից» լսածը:
Հարգանքներով ` Միքայել Գրիգորյան
Մենք 90-ականներին էլ էինք քիչ նրանցից, բայց դա չխանգարեց մեզ ջախջախել թշնամուն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet