«Մեծագույն հարգանք ունենք վրացական ամեն ինչի, այդ թվում՝ պետհամարանիշերի նկատմամբ, բայց խոսքը նրա մասին է, որ ՀՀ-ում օտարերկրյա պետհամարանիշով ավտոմեքենաներ օգտագործելու ժամկետներ ու կարգեր կան, ու մենք գիտենք, որ այդտեղ խոսքը ոչ թե վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներ ունենալու մասին է, այլ ՀՀ-ի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները չկատարելու: Որևէ պատճառաբանությամբ ՀՀ նկատմամբ հարկային և մաքսային պարտավորությունները չկատարելը մեզ համար անընդունելի է»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին, պատասխանելով վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վերաբերյալ ՔՊ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թորոսյանը մտահոգություն էր հայտնել ՊԵԿ նախագծի վերաբերյալ, որը, ըստ նրա, փորձ է անում կարգավորել ՀՀ քաղաքացիների ու երկքաղաքացիների՝ վրացական համարանիշերով մեքենաների օգտագործումը ՀՀ տարածքում. «Ճիշտ է՝ նախագիծը միտված է կարգավորելու խնդիրը, բայց իր մեջ պարունակում է լուրջ հիմնախնդիր»,- ասել էր պատգամավորը: Դիտեք նաև՝ |
«Մեծագույն հարգանք ունենք վրացական ամեն ինչի, այդ թվում՝ պետհամարանիշերի նկատմամբ». Փաշինյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet