▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարիա Զախարովան Փաշինյանի ընտանեկան թերթին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ

Այսօր կեսօրին Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է ԼՂ-ում ռազմական գործողություններ սկսելու մասին։ Լեռնային Ղարաբաղի տարբեր քաղաքներում՝ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում, հայտարարվել է օդային տագնապ. Ադրբեջանը օդային հարվածներ է հասցնում այդ ուղղություններով։

Ռազմական գործողությունների մեկնարկից քիչ անց Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքը՝ «Հայկական ժամանակը»  մի տեղեկություն էր հրապարակել՝ պնդելով, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ռուսական կողմը Ադրբեջանին տրամադրել է ԼՂ-ում բոլոր դիրքերի, տեխնիկայի տեղակայման վայրերի կոորդինատները ու հեռացել նշված վայրերից, և Ադրբեջանն սկսել է զանգվածային հրետակոծությունը:

Այս տեղեկությանը իր ավանդական ասուլիսի ժամանակ անդրադարձել էր նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ հերքելով դրանք: Այդ մասին նա մեկ անգամ ևս գրել է իր տելեգրամյան էջում․

«Տեղեկություններ են տարածվում այն մասին, թե, իբր, ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին «նախապես» զգուշացրել է Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին:

Դա չի համապատասխանում իրականությանը։ Տեղեկությունը ռուսական զորախմբին է հասցվել ռազմական գործողությունների սկսվելուց րոպեներ առաջ»:

Փաստացի Մարիա Զախարովան Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթին մեղադրել է ստելու մեջ:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին