▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարգարիտ Եսայանի «մարգարտյա» հարսանիքին ներկա էին նաև ընդդիմադիր գործիչներ. «ՀԺ»

«Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի «մարգարտյա» հարսանիքին, որը տեղի է ունեցել անցյալ ուրբաթ «Վիվալդի» սրահում, մասնակցել են քաղաքական ներկապնակի գրեթե բոլոր մասնակիցները:

Պատգամավորն իր հարսանիքին հրավիրել է խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից: Ոչ իշխանականներից ոմանք հարսանիք են գնացել եռյակի ուրբաթօրյա հանրահավաքից հետո:

Հարսանիքին ներկա են եղել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ով, ի դեպ, Մարգարիտ Եսայանի համակուրսեցին է, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով, հիշեցնենք, Եսայանի խնամին է:

ՀԱԿ-ից հրավիրված է եղել միայն Լյուդմիլա Սարգսյանը: Նա, սակայն, հարսանիքին ներկա չի եղել»,-գրում է թերթը:


Ուշագրավ այլ հոդվածներ`  «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին