▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդու անցյալն այս աստիճան շահարկելը նույնպես սխալ է. Ավինյանը՝ իր խորհրդականի մասին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո անդրադառնալով Գեորգի Մուրադյանի անվան շուրջ խոսակցություններին, նշել է. «Եթե մարդը դատապարտված չի եղել, մարդու անցյալն այս աստիճան շահարկելը նույնպես սխալ է»:

 

 

 

 

 

 

 

«Անկեղծ ասած՝ այդ բոլոր թեմաներից ես տեղյակ եմ եղել, ասվել է, հավելյալ ասելիք ես ինքս չունեմ: Եթե մարդը դատապարտված չի եղել, մարդու անցյալն այս աստիճան շահարկելը նույնպես սխալ է»,- ասաց նա:

Ինքն անձամբ միջամտե՞լ է sut.am կայքում հրապարակված նյութում փոփոխություններին, Ավինյանն ասաց, որ Դանիել Իոաննիսյանը բացատրություններ տվել է, եւ այլ մեկնաբանությունների կարիք չկա: «Տիրայր Մուրադյանի հետ շատ նորմալ բարիդրացիական հարաբերություններ ենք ունեցել, եւ ես չեմ կարծում, որ որեւէ բան կփոխվի այս միջադեպից հետո»,- նշել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին