▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդկության ինքնասիրությանը հասցված 3 խոշորագույն բարոյական ապտակները .մաս 1-ին

Իր բազմադարյա գոյության ընթացքում մարդկությունը արժանացել է բազմաթիվ բարոյական ապտակների, սակայն, ըստ որոշ մոտեցումների, դրանց շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում 3-ը: Այդ երեք բարոյական ապտակների հեղինակներն էլ գիտության ներկայացուցիչներ են և ապրել են տարբեր դարաշրջաններում: 
1-ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՊՏԱԿԸ: Բարոյական այս ապտակի հեղինակը վերածննդի դարաշրջանը ներկայացնող հայտնի գիտնական Կոպեռնիկոսն է, ով առաջարկելով արևակենտրոնության գաղափարը և մերժելով եկեղեցու կողմից ընդունված արիստոտելա-պտղոմեոսյան երկրակենտրոն հայեցակարգը՝ իսկապես բարոյական ապտական հասցրեց մարդկության ինքնասիրությանը: Սա պարզ կդառնա, եթե ընթերցողը հարցին մոտենա ոչ թե 21-րդ դարի մարդու /մերօրյա մարդու համար կենսական նշանակություն չունի այն հարցերը, թե երկիրն է պտտվում արևի շուրջը, գտնվում է տիեզերքի կենտրոնում և այլն/, այլ, ասենք, միջնադարյան կամ վերածննդի դարաշրջանի մարդու աչքերով: Եկեղեցու կողմից ընդունված երկրակենտրոնությունը պատշաճում էր քրիստոնեական վարդապետությանը և մարդու համար կարծես բացառիկ կարգավիճակ էր սահմանում: Բանն այն է, որ երկրի՝ տիեզերքի կենտրոնում գտնվելով կարծես ակնարկվում էր այն, որ մարդը տիեզերքի, Աստծո ուշադրության կենտրոնում է, ինչը վկայում է նրա առանձնահատուկ կարգավիճակի մասին: Այսինքն՝ մարդիկ ապրում էին համապատասխան ես-կոնցեպցիայով, իսկ Կոպեռնիկոսը հարված հասցրեց այդ ես-կոնցեպցիային: Ասվածն առավել լավ պատկերացնելու համար կարող ենք փոքրիկ զուգահեռ անցկացնել. մի մարդ, ով ողջ կյանքը հավատացած է եղել իր ազնվական ծագմանը, հանկարծ ԴՆԹ ուսումնասիրության արդյունքում պարզում է, որ քաղքենի Պետրոսի զավակն է: Այս համատեքստում մարդկությունն իր ազնվական ծագմանը հավատացողն է, իսկ Կոպեռնիկոսը՝ ԴՆԹ ուսումնասիրություն կատարողը: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Արմեն Սարգսյան

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին