«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված նյութի համաձայն Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի Սուրբ Կարապետ եկեղեցու տարածքում նախօրեին ծեծկռտուք է տեղի ունեցել. պատճառը եղել է եկեղեցուն պատկանող հողակտորը, որը գյուղի ընտանիքներից մեկը վերցրել ու իր համար այգի է սարքել:
Այս առիթով ASEKOSE.am-ի թղթակիցը կապ հաստատեց Օհանավան գյուղի գյուղապետի հետ, ով և մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղոմ նման բան չի լսել` հավելելով.
«20 օր առաջ է խոսակցություն եղել, չգիտեմ, թե ով է լուրը տարածել: Դա համայնքի սեփականություն հանդիսացող հող է և հին գերեզմանոց: Մարդը 2 ծառ է տնկել, հասել է այդտեղ, հիմա հանում է: 1993-94թթ. մշակել են, մի քիչ խորացել են»,-պատասխանել է գյուղապետը: