Արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան վերջնականապես արդարացվել է Իտալիայում, որտեղ նրան մեղադրել են հարկերից խուսափելու համար, Reuters-ին հայտնել է ֆուտբոլիստի փաստաբան Անջելո Պիզանին։ Նրա խոսքով՝ Վճռաբեկ դատարանը (բարձրագույն դատարանը) ճանաչել է, որ «հարկերից խուսափելու ապացույցներ չկան»։ Մարադոնայի դատավարությունն Իտալիայում, որտեղ նա մեղադրվում էր 37 միլիոն եվրոյի չափով հարկերից խուսափելու համար, սկսվել է 1990-ականների սկզբից. նա չէր կարող վերադառնալ երկիր, քանի որ նրան սպառնում էին գույքի բռնագրավում և կալանավորում։ Ֆուտբոլիստի նկատմամբ հարկերից խուսափելու համար քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը կայացվել է 2013 թվականին, սակայն հարկայինը պարտքը չի մարել։ 2021 թվականին դատարանը որոշեց, որ չկան վճարումներ կատարելու ապացույցներ։ Այժմ Վճռաբեկ դատարանը բավարարել է ֆուտբոլիստի ժառանգների անունից ներկայացված վերջին միջնորդությունը։ Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 25-ին 60 տարեկան հասակում մահացել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Դիեգո Մարադոնան: Մահվան պատճառը եղել է սրտի սուր անբավարարությունը, որը հանգեցրել է թոքային այտուցի։ |
Մարադոնան հետմահու արդարացվել է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet