▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մալխաս Ամոյանի մարզական սխրանքը, գերկամային հաղթանակն ու պարգևատրման արարողությունը

Մալխաս Ամոյանի մարզական սխրանքը, գերկամային հաղթանակն ու պարգևատրման արարողությունը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում մարզական սխրանք գործելով` Մալխաս Ամոյանը հերթական անգամ հիացրեց հայ մարզասերներին։

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Մալխաս Ամոյանը 6։4 հաշվով գերկամային հաղթանակ տարավ սերբ Վիկտոր Նեմեշի նկատմամբ ու դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Եզրափակիչ գոտեմարտի առաջին մրցափուլում մրցավարները պասիվություն նկատեցին Ամոյանի գործողություններում, և Նեմեշը հնարավորություն ստացավ պարտերից աշխատելու, նա 3 միավոր վաստակեց, հետո էլ ավելացրեց մեկը։

Երկրորդ մրցափուլում Մալխասը պետք է հետ բերեր կորցրածը, և ի վերջո պասիվությամբ պատժվեց սերբ ըմբիշը։ Բայց Մալխասը չկարողացավ գլորել մրցակցին։

Սակայն գոտեմարտի ավարտից 11 վայրկյան առաջ Մալխասը Ամոյանը հրաշալի գցումով վաստակեց 4 միավոր, իսկ սերբի բողոքարկման մերժումից հետո վաստակեց ևս մեկը ու դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն այս քաշային կարգում։ Սա մարզական սխրանք էր, որին ունակ են միայն հզոր ըմբիշները։

Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոնի կարգավիճակով սկսեց պայքարը 1/8 եզրափակիչում, որտեղ բացահայտ առավելությամբ՝ 10։0 հաշվով, պարտության մատնեց խորվաթ Անտոնիո Կամենյաշևիչին։ Քառորդ եզրափակիչում մեր մարզիկի գրոհներին չդիմացավ դանիացի Օլիվեր Մարկո Կրյուեգերը՝ 7։0։ Իսկ կիսաեզրափակիչում հայ ըմբիշը, գերազանց գոտեմարտ անցկացնելով, 6։1 հաշվով պարտության մատնեց թուրք Յունուս Էմրե Բաշարին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին