▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մալխաս Ամոյանը ՀՀ եռագույնի հետ միասին ռինգում ծածանեց եզդիների դրոշը. Նա ըմբշամարտի ԵԱ չեմպիոն է

Դիտեք նաև՝

Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Մալխաս Ամոյանը գոտեմարտել է Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեշի հետ և 6:4 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ է տարել՝ հաղթական միավորները վաստակելով գոտեմարտի վերջին վայրկյաններին:

Մալխաս Ամոյանը ՀՀ եռագույնի հետ միասին ռինգում ծածանեց եզդիների դրոշը:

Երվանդ Վարոսյանն այս առիթով գրել է․ 

Մալխաս Ամոյանը պարտվում էր 1 - 4 հաշվով։ Մրցակիցն էլ հզոր էր, գրեթե հաղթած։ Բայց վերջին վայրկյաններին Մալխասը չէր մտածում «խաղաղության» մասին, չէր մտածում գոնե 2 - 4 հաշվով պարտվելու մասին։ Նա մտածում էր միայն անհավանական հնարքի մասին, որը անակնկալի կբերի մրցակցին, ով չի էլ հասկանա, թե ինչպես պարտվեց։ Իսկ Մալխասը գլխավերևում հաղթանակած կբարձրացնի եզդիների դրոշն ու Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին