Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «Նոր մի ուշագրավ լուր ստացա արտերկրում ապրող մեր հայրենակցից: Ըստ նրա՝ հունիսի 1-ին, Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումից անմիջապես հետո, Էմանուել Մակրոնը շտապել է օդանավակայան և օդանավից վրդովված զանգել ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ՝ Մուրադ Փափազյանին: Զրույցը շատ կարճ էր. ըստ աղբյուրի՝ Մակրոնը Փափազյանին ասել է, որ այլևս չի պատրաստվում նման հանդիպումների մասնակցել, քանզի միայն ինքն է շահագրգրված եղել Արցախի և արցախցու ապագայով, իսկ մնացածի մոտ (Շոլց, Միշել, Ալիև, նիկոլ) գրեթե նույն մոտեցումն է առ այն, որ Արցախը Ադրբեջանի անբաժանելի մասն է: Հարգելի ՀՅԴ կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ՝ Իշխան Սաղաթելյան և Ֆրանկ Փափազյան, խնդրում եմ հաստատել կամ հերքել վերոհիշյալ լուրը: |
«Մակրոնն ասել է, որ միայն ինքն է շահագրգրված եղել Արցախի և արցախցու ապագայով»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet