▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահի աչքերին նայող զինվո՛ր, ես քո ցավը տանեմ...

Չգիտեմ ինչու, բայց փոքր ժամանակ շատ էի սիրում կրակել,, գնում էի ՏԻՐ ու կրակում.. Երևի դա նրանից է, որ դիտելով հայրենական պատերազմական թեմաներով ֆիլմերը ոգևորվում էի, ու մտածում՝ «Գոնե կրակել սովորեմ, որ անհրաժեշտության դեպքում ես էլ կարողանամ մի քանի թշնամի ոչնչացնեմ».
Հետո Վ Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտում սովորելու տարիներին, երեք տարի ներառյալ՝ սովորում էինք բժշկություն, և նաև դարձյալ հօպ--հակաօդային պաշտպանություն, Եվ այդ պարտադիր ուսման մեջ էր Կրակել սովորելը, Ես վատ չէի կրակում, Բժշկության երեքամյա կուրսն ավարտելուց հետո մենք միանգամից ստացանք պահեստի կրտսեր լեյտենանտի կոչում,,, 
Ճիշտն ասած վաղուց չեմ կրակել,բայց որ օրհասական պահ լինի, մի քանի թուրք էլ ես եմ վերացնելու, չեմ չափազանցեցնում, 
Հենց այնպես չեմ ասում,, մեր ջահելները չպետք է զոհվեն, նրանք դեռ անելիքներ ունեն, պետք է ընտանիք կազմեն, զավակ ունենան, հայի ընտանիքի ԾՈՒԽԸ պետք է ծխա, չմարի..հավերժ ծխա, 
Դիմում եմ բոլորին, ով ապահովում է իմ հանգիստը, իմ երեխաների հանգիստը, իմ թոռնիկների հանգիստը ..մեր բոլորի հանգիստը ... 
Սահմանը հսկող զինվոր,  ես քո ցավը տանեմ:
Մահի աչքերին նայող զինվոր,  ես քո ցավը տանեմ: 
Երկնային ուժերը քեզ պահապան:

Մարիետա Բադալյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին