▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է քրեական հեղինակություն Ասոն, ով Գյումրիում տեղադրել էր Նժդեհի արձանը

asparez.am-ը, հղում անելով ռուսական www.primecrime.ru կայքին, գրում է, որ այսօր վաղ առավոտյան, Գյումրիում իր տանը մահացել է Ասատուր Պետրոսյանը, որը Գյումրիում հայտնի է Ասո անունով: Նշվում է, որ Ասատուր Պետրոսյանը, գյումրեցի «օրենքով գողերից» մեկն էր, որը «թագադրվել է» 1972 թվականին: Ասատուր Պետրոսյանը ծնվել է 1948-ի օգոստոսի 16-ին, ապրում էր Նորավան թաղամասում:

Գյումրիում Ասատուր Պետրոսյանի եւ իր եղբոր` Լեւոն Ավդալյանի նվիրատվությունների միջոցով նախկին Հեղափոխության եւ այժմյան` Նժդեհի հրապարակում 1993 թվականին կանգնեցվել է Գարեգին Նժդեհի հուշարձանը (քանդակագործ` Արտուշ Պապոյան) եւ բարեկարգվել ամբողջ հրապարակը: Ըստ Ա.Պետրոսյանի`  2003 թվականին տված հարցազրույցի, հուշարձանի ձուլման եւ տեղադրման համար նվիրաբերվել է 100-120 հազար ռուբլի: Արձանը մինչ օրս զարդարում է համանուն հրապարակը:

Ա.Պետրոսյանի լուսանկարը` www.primecrime.ru կայքի

Հուշարձանի բացման լուսանկարը` Ա.Պետրոսյանի արխիվից

Նյութը` asparez.am կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին