Կառավարության նիստում ՀՀ վարչապետն անդրադարձել է Արցախում հաստատված հումանիտար ու ռազմաքաղաքական իրավիճակին. «Մենք մշտական կապի մեջ ենք ԼՂ գործընկերների հետ: Առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել, որ իրադրության դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան: Ի՞նչ նկատի ունենք, որ ասում ենք՝ դրական զարգացումների հույսեր կան. այն, որ ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ: Մենք արձանագրում ենք, որ իրավիճակը դինամիկ է ու փոփոխական, այսինքն՝ էն տեղեկությունը, որ ունենք էս պահին, կարող է կես ժամից փոխվել: Կարևոր է, որ ամեն պահի ունենանք ճշգրտված տեղեկություն՝ էդ պահի մասին ու որոշակի պատկերացումներ՝ դինամիկայի մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ որոշակի հույսեր կան նաև հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ. «Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակ մտնի ԼՂ»:
ԼՂ-ում դրական հույսի տեղաշարժ կա, մարդիկ կարող են վերադառնալ իրենց տները. Փաշինյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet