▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուիզա Ղամբարյանը` իր մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ հունիսի 18-ին, Երևանում վթարի է ենթարկվել դերասանուհի Լուիզա Ղամբարյանը: Վերջինս իր Kia Sportage մակնիշի մեքենայով բախվել էր որպես տաքսի շահագործվող Opel Astra մակնիշի մեքենայի հետ: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց դերասանու հետ` վթարից հետո  վերջինիս  որպիսությունը պարզելու  նպատակով:

«Ես ինձ լավ եմ զգում: Երեկ էլ ոչ մի ֆիզիկական անհանգստություն չեմ ունեցել, ինչը չի ունեցել նաև վթարի ենթարկված մյուս մեքենայի վարորդը: Փառք Աստծո, մարմնական վնասվածքներ չենք ստացել. ինչպես ասում են` պատահար էր` տեղի ունեցավ»,-Asekose.am-ին ասաց Լուիզա Ղամբարյանը:

Վերջինս սակայն  չցանկացավ խոսել վթարի պատճառների մասին.

«Դժվարանում եմ այդ մասին խոսել, ես միայն կարող եմ որոշակի ենթադրություններ անել, բայց չեմ ուզում շտապել, որովհետև գոյություն ունի մասնագիտական խումբ, ով զբաղվում է հետաքննությամբ: Պրոֆեսիոլանալների դիտարկումներից հետո որոշ ժամանակ անց կկարողանամ խոսել վթարի պատճառների մասին, իսկ այս պահին  ոչինչ չեմ ցանկանում ասել: Միայն կնշեմ, որ,  Փառք Աստծո, ոչ մի վատ բան չի եղել, իսկ թե մեղավորն ո՞վ է` ժամանակը ցույց կտա»:

Մեր այն դիտարկմանը, որ ըստ տեղեկությունների` տաքսու` 9-րդ դասարանցի ուղևորը տեղափոխվել է  հիվանդանոց, Լուիզա Ղամբարյանն ասաց.

«Տաքսու ուղևորը երեխա էր, ով ունեցել է վնասվածք: Դեպքից հետո ամուսնուս հետ այցելել եմ երեխային. նրա մոտ ամեն ինչ նորմալ է»:

Անդրադառնալով վթարի հետևանքով առաջացած հնարավոր վախերին` դերասանուհին խոստովանեց, որ  այդ զգացողությունն այդքան էլ մեծ չի եղել.

«Բոլորովին չեմ վախեցել, որովհետև բոլորս Աստծո պահպանության ներքո ենք: Բախումը վախենալու չէր,  որովհետև այդքան մեծ և լուրջ չէր,  միակ խնդիրը երեխայի լիարժեք ինքնազգացողության հետ էր կապված, ինչն ինձ որաշկիորեն վախեցրել  և շոկի էր  ենթարկել»:

Զրույցի վերջում` Լուիզա Ղամբարյանը հավելեց, որ սա արդեն իր երրորդ վթարն է, որը նախորդների պես տաքսու հետ է կապված:

Լուսանկարը` Shamshyan.com-ի

 Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև` Այո, մեր ընտանիքում համալրում է սպասվում. Լուիզա Ղամբարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին