▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիսկան կռվի ժամանակ ատրճանակը «հետույքից» կախած ման էր գալիս Գորիսում

galatv.am-ը գրում է, որ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը անդրադարձել է երեկ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Ա1+-ին տված հարցազրույցին ու հայտարարել է, որ Սուրիկ Խաչատրյանը պատերազմական տարիներին ոչ թե մարտական դիրքերում՝ իր զորքի կողքին է գտնվել, այլ ատրճանակը «հետույքին խփած» զբաղված է եղել իրեն անվստահություն հայտնելու որոշումը «օրինականացնելով»: Սամվել Հարությունյանն ասել է, որ Սուրիկ Խաչատրյանն այդ ամենը ցանկացել է անել սպառնալիքով ու վախեցնելով, սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվել, եւ Գորիսի նախկին քաղաքապետը ինքնակամ է հրաժարական ներկայացրել՝ հրաժարվելով աշխատել իշխանությունների հետ, որոնց կողմից հովանավորվում է Սուրիկ Խաչատրյանը:

 

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին