Թարմացված․ «Reuters» լրատվական գործակալությանը հարցազրույց է տվել ոչ թե ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, այլ Պարույր Հովհաննիսյանը, որի միտքը լրատվականը ներկայացրել է աղավաղված։ Լրագրողն ընդունել է իր սխալը և շտկել հոդվածը»,- հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից։ Հիշեցնենք, ըստ մամուլի հրապարակումների, ԱԳ փոխնախարար Վ. Կոստանյանը հայտարարել է, որ ԼՂ հայերը տեսականորեն կարող են ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ։
Լեռնային Ղարաբաղի հայերը տեսականորեն կարող են ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի խոսքերը, մեջբերում է Reuters-ը։
Լեռնային Ղարաբաղի հայերը տեսականորեն կարող են ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ, սակայն «երկխոսություն պետք է հաստատվի»,-ասել է Կոստանյանը։
Թարմացված. Արցախից հետո հաջորդ պահանջը Ադրբեջան-Նախիջեւան միջանցքն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։
«Ալիեւը, Էդրողանը, Պուտինը, Նիկոլի համաձայնությամբ, Արեւմուտքի հեզ հայացքի ներքո ոչնչացրին բնիկ ժողովրդի՝ զրկելով նրան իր հայրենիքից: Արցախը միակ տարածքն է, որտեղ ապրում են բնիկ հայերը: Արցախցիները մեն-մենակ չեն կարող պայքարել ողջ աշխարհի դեմ: Արցախից հետո հաջորդ պահանջը Ադրբեջան-Նախիջեւան միջանցքն է: Եվ այս ամենը համաձայնեցված է եղել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Մենք՝ հայերս, արձանագրեցինք, որ պետություն չենք ուզում եւ չենք կարող ունենալ»,- նշել է Էդիկ Բաղդասարյանը։
Թարմացված. ArmLur.am-ը Արցախում ստեղծված իրավիճակի մասին խոսել է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ, որն անդրադարձել է խաղաղապահների գործունեությանը, այս իրավիճակում նրանց գործողություններին։ Նա խոսել է նաև ադրբեջանական կողմի նպատակների և Հայաստանում հնարավոր իշխանափոխության մասին։