▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեդի Գագային հորդորել են հրաժարվել Բաքվից ստացած 2 մլն դոլար հոնորարը

 

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ճանապարհային ոստիկանության տեսուչի նկատմամբ  բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնից։
 
Նախաքննությամբ պարզվել է, որ 2015 թ. մարտի 09-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, քաղաքացի Ս. Նավասարդյանը, ևս 4 անձանց հետ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մոտեցել է  Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու սկզբնամասում ուժեղացված ծառայություն իրականացնող ՀՀ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներին:
 
Ս.Նավասարդյանը հեգնանքով հարցրել է, թե արդյոք տեսուչները չե՞ն կանգնեցրել իրենց ավտոմեքենան, ապա՝ առաջարկել իր համար ծխախոտ գնել։  Չենթարկվելով ծառայության վայրից հեռանալու և ծառայությանը չխոչընդոտելու՝ ճանապարհապարեկային ծառայության տեսուչ Ա.Քոչարյանի օրինական պահանջներին՝ Նավասարդյանը հայհոյել է, տեսուչի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
 
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ Ս. Նավասարդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
 
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք`Բաքվի Եվրոպական խաղերի բացման արարողությանը ելույթ է ունեցել երգչուհի Լեդի Գագան, ով 10 րոպե տևողությամբ ելույթի համար ստացել է 2 միլիոն դոլար հոնորար:«Սպորտը հանուն իրավունքների» իրավապաշտպանների միջազգային կոալիցիան կոչ է ուղղել:

«Մենք Ձեզ կոչ ենք անում ուղղել այդ լրջագույն սխալը: Դուք միշտ հանդես եք գալիս մարդու իրավունքների պաշտպանության օգտին, և հավանաբար, տեղեկացված չեք եղել Ադրբեջանում իրական վիճակի մասին», -ասված է ուղերձում:

Դիմումի հեղինակները մեջբերել են կալանավորված լրագրող Խադիջա Իսմայիլովայի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը երբեք այսքան վատ չի եղել: Դրանում նաև նշվում են Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդումների ու հալածանքների մասին։

«Ցավոք, Ձեր ելույթը վերածվեց այդ ռեժիմի քարոզչության մի մասի», -ասված է հաղորդագրության մեջ:

Ուղերձի հեղինակները Լեդի Գագային կոչ են անում Բաքվում ելույթի համար ստացած $2 մլն հոնորարը նվիրաբերել ադրբեջանցի քաղբանտարկյալների ընտանիքներին: Հեղինակները կոչ են անում երգչուհուն օրինակ վերցնել U2 խմբի առաջնորդից, ով իր համերգի ընթացքում քննադատել էր Ադրբեջանի իշխանություններին ու քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչ հնչեցրել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին