▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լայմ»-ի փոխարեն ՀՀԿ-ի նոր հեռուստաալիքը կլինի.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ շուրջ մեկ ամիս եթեր չհեռարձակվող «Լայմ» հեռուստաընկերությունը նախկին տեսքով այլեւս եթեր չի վերադառնա, դրա փոխարեն եթեր կհեռարձակվի ՀՀԿ-ի նոր բացվելիք հեռուստաընկերությունը: «Ժողովուրդ»-ը նախկինում տեղեկացրել է, որ ՀՀԿ-ն պատրաստվում է սեփական հեռուստաալիքը բացել, որը, նախնական տեղեկություններով, կոչվելու է «Հայք»: Անցած տարվա վերջին իշխանությունները դեռեւս չէին կողմնորոշվել, թե այդ նպատակով որ հեռուստաալիքը օգտագործեն, եւ կարծիքներ կային, որ դա կարող է լինել «Արմնյուզը»: Սակայն, ի վերջո, որոշվել է ՀՀԿ-ին հատկացնել «Լայմը»: Այս ընտրությունն ամենեւին էլ պատահական չէ, քանի որ նշված հեռուստաընկերությունը պահելու հարցում իշխանությունները վաղուց խնդիրներ ունեին: Վերջին մի քանի տարիներին նշված հեռուստաընկերությունը մշտական ֆինանսավորում չուներ եւ փոխանցիկ դրոշի պես պարբերաբար ձեռքից ձեռք էր անցնում:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթու

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին