Պարզվում է, երբ իրականությունն է քուն մտնում, անգամ` ամենակրքոտ... ապտակն ի զորու չէ արթնացնել: Սակայն,միևնույն է,արթնացնելու առաջին օգնության ամենաարդյունավետ միջոցը մնում է ապտակը...
... Ներկա` մեր ամենամտահոգիչ ու վտանգավոր խնդիրների-խնդիրը փնտրել է պետք ներսում, յուրաքանչյուրս սեփական շեմից սկսած: Այն, ինչ տեղի է ունենում մեզանում,մեր իսկ, անտարբերության,հարմարվողականության և նեղ շահերով առաջնորդվելու արդյունք է:
Ըստ էության, այս իրողությունը հատուկ է ոչ զարգացած` ցածր արժեքային համակարգ ունեցող ժողովուրդներին:Եթե հասարակության ճնշող մեծամասնությունը հաղորդակից չէ սեփական ժողովրդի բարձր արժեքներին,չի տիրապետում սեփական պատմության ու մշակույթի տարրական իմացությանը,համապատասխանաբար,չի կարող կոչվել լայն աշխարհահայացք և կրթական բավարար չափանիշեր ունեցող միավոր,ինչից պետք է բխի` երկրի և պետության ամրությունը,ինչու չէ,լայն իմաստով նաև` անվտանգությունը:
Նայենք մեր շուրջը... Միթե նկատելի չէ, թե որքան է օտարացել համընդհանուր արժեքային համակարգը: Բացեիբաց` զավթվում ու ջնջվում են ազգային և մշակութային արժեքներ: Անգրագիտության ուրվականն ամենուր խրախճանքների մեջ է, իսկ մենք սեփական գրագիտության խոհեմությունը` այդ ամենին արհամարհանքով հետևելու մեջ ենք տեսնում:
Հասարակության մի զգալի հատված ստիպված է ապրել գորշության մեջ: Պարզվում է, որ դա ոչ միայն պատկան մարմինների գործը չէ,նաև այդ ամենն ապրողները թքած ունեն իրենց ապրելակերպի վրա: Մինչդեռ` մշակույթի-արվեստի գործիչը պարտավոր է ապրել իր խղճին ու կոչմանը հավատարիմ առաքելությամբ:
Ստացվում է մեր աչքի առջև խեղաթյուրվում ու նենգափոխվում է այն,ինչի համար շատերն ապրել,սովորել ու փորձ են կուտակել: Սերունդներին պիտանի լինելու և սեփական պիտանելիությունը նաև զգալու համար ծախսված տարիները,պարզվում է,իզու"ր են ապրվել:Բայց չէ որ խոսքը մեկ կամ երկու պարկ կարտոֆիլի մասին չէ,որ զրոյացել են անհաջող բիզնեսի արդյունքում:
Մարդն իր էությամբ միշտ էլ հակված է թեթև ապրելակերպի: Արժեքներ ճանաչելու, սովորելու, գիտական կամ մշակութային հարթակներ նվաճելու շնորհներով ու ցանկություններով ,ավաղ, բայց միշտ էլ ընտրյալներ են օժտված եղել: Ըստ էության, ուզենք, թե չուզենք, պետք է համաձայնենք այս իրողությանը:
Լա~վ, բայց էսքա՞ն...
Այ, թե ինչու էսօր` ապտակու~մ,ապտակում ես ,բայց խորը քնում հայտնված մեր իրողությունը որևէ արթնանալու նշաններ չի արձակում...
Բա մենք` էս ժողովու՞րդն ենք :
Լա~վ, բայց էսքա՞ն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet