hetq.am-ը գրում է. Այս պահին Երեւան-Շորժա գնացքում լարված իրավիճակ է: Գնացքը հսկող ոստիկանը եւ աշխատակիցները պահանջում են ուղեւորներից իջնել հաջորդ կայարանում: Բանն այն է, որ հուլիսի 31-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն լրատվական կայքերով, ռադիոյով եւ հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ երկաթուղայինների օրը՝ օգոստոսի 2-ին, երթեւեկությունը ընկերության ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներում ուղեւորների համար կլինի անվճար:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում