Վալենսիայի Լա Ֆե հիվանդանոցում գտնվող ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է իրեն այցելած երեխաների հետ լուսանկարներ և դրանք մակագրել հետևյալ կերպ.
Կյանքում չէի ուզի, որ ճուտիկներս ինձ այսպես տեսնեին..Ոնց ուրախացրեցին պապային:
Հիշեցնենք, որ Սուրեն Թադևոսյանին տեղափոխվել էին «Էրեբունի բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունք՝ երիկամային անբավարարություն ախտորոշմամբ: Ավելի ուշ նա բուժումը շարունակելու նպատակով տեղափոխվել էր Իսպանիա: