newsbook.am-ը գրում է. Դերասանուհի Անժելա Սարգսյանի մասին կարծես շատերն էին մոռացել, դերասանուհին էլ անցել էր իր ամենօրյա առօրյային և թատրոնում աշխատանքին: Սակայն վերջին օրերին համացանցում նորից հայտնվել են դերասանուհու ինտիմ լուսանկարները, որոնք վկայում են այն մասին, որ ինչ-որ մեկն, այնուամենայնիվ, շահագրգռված է, որպեսզի Անժելա Սարգսյանի անունը միշտ շրջանառվի, դերասանուհու լուսանկարները զբաղեցնեն շատերին:
Հիշենք, թե երբ ի հայտ եկան Անժելայի լուսանկարները, երբ նրա «տղամարդը» հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում: Դա այն ժամանակ էր, երբ «Կյանքի խոսք» եկեղեցու դեմ հարձակումներ էին սկսվել, երբ բացահայտվում էին այդ եկեղեցու կապերը իշխանության որոշ շրջանակների հետ, երբ ակնհայտվել էր, որ հայաստանյան շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ սերտորեն կապված են այդ եկեղեցուն: Ուրեմն, այդ ժամանակ աղմուկ էր անհրաժեշտ, որպեսզի մոռացվեր անգամ Անժելայի՝ այդ եկեղեցու նվիրյալ լինելու հանգամանքը և ամեն ինչ կենտրոնանար պոռնո սկանդալի շուրջ: Արդյունքում, Կարեն Ասրյանը հայտնվեց բանտում, իսկ Անժելան էլ «անվնաս» դուրս եկավ այս պատմության միջից:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում