Պարոն Մամիջանյան, կխնդրեմ վայբեռի SMS-ներին կանչ չանվանել, էս ելույթն էլ թարգմանեք՝ «Վայբերով» հետ ուղարկեք․ ՔՊ-ական
Նախօրեին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ «Երևանը փոխվելու է հայրենասերների քրտինքով․ եթե Փաշինյանն անմտություն անի, նաև՝ արյամբ»։ ԱԺ այսօրվա նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորի հայտարարությանը. «Հերթական անգամ ընդդիմությունը, համատեղելով իր ջանքերը, արյունռուշտ կոչերը էն փաստի հետ, որ կա որոշակի լարվածություն ու կուտակում սահմաններին, անում է նմանատիպ հայտարարություն: Հետո էստեղից հայտարարում է, որ՝ երբ կանչը հնչի, կգա գործելու ժամանակը: Կխնդրեմ էդքան պաթոսով չարտահայտվել ու Վայբերի SMS-ներին կանչ չանվանել: Բոլորս էլ գիտենք, թե կանչ կոչվածը ինչի հետ եք, աշխարհագրական որ կետից եք ստանում: Դրանք պահեք բացարձակապես սեփական ընթերցանության համար: Ոչ ձեր կանչերից վախեցող կա, ոչ արյունռուշտ կոչերից ու ոչ էլ ձեզնից: Էս ելույթը կարող եք թարգմանել ու Վայբերով հետ ուղարկել»,- նշել է Ալեքսանյանը: |