Այսօր Ֆեյսբուքյան օգտատերերից Մարինա Սմբատյանն անդրադառնալով Արմենիա TV-ի կողմից իրականացված «Հայաստանի ձայնը» նախագծի ծանուցողական տեսահոլովակին գրել է, որ այն ամոթալիորեն կրկնում է նախագծի շվեյցարական տարբերակը:
Ինչին ի պատասխան, ոլորտի մասնագետ Սերգեյ Դավթյանը գրել է.
«Ուրեմն ի գիտություն ձեզ, ասեմ, քանի որ դուք այդքան էլ տեղյակ չեք թե ինչպես է ընդհանրապես արվում ինչ-որ բան, երբ գնում են արտասահմանյան որևէ նախագիծ: Ուրեմն սկսենք նրանից, որ երբ այն գնում ես, ուրեմն կարող ես օգտագործել յուրաքանչյուր ռեսուրս` սկսած ինտրո-ից/ծանուցողական տեսահոլովակ/ մինչև ձայնային ձևավորում: Մնացած երկրների, այդ թվում և «Շվեյցարիարիա վոյսի» անոսը տեսնելիս, ի դեպ ասեմ Ձեզ, որ դա ի սկզբանե եղել է Հոլանդիայինը, այնուհետև` Շվեցարիայինը, ոչ մի շվեցարացի չի քննադատել . Դա ձևաչափ է ու խնդրում եմ ձեր «կայացման ճանապարհը» գտեք ուրիշ բնագավառում: Ձեր տգիտությունը միանգամից մի արտահայտեք: Մի քիչ մտածեք: Ուսումնասիրեք»: