▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կոտայք» գարեջուրը պարունակո՞ւմ է ալկոհոլային կախվածության մեջ գցող հորմոն

Այսօր կայքերից մեկը գրել է, որ «Կոտայք» գարեջուրը իր մեջ բացի գլիցերինից պարունակում է նաև «ԿԻՐԱ» անվանմամբ, ալկոհոլային կախվածության մեջ գցող հորմոն։ Ինձ համար զարմանալի անվանմամբ այս հորմոնի մասին փորձեցի տեղեկություն ստանալ համացանցից, բայց ի զարմանս ինձ հայտնաբերեցի, որ նման անվանմամբ հորմոն ուղակի գոյություն չունի։ Սա առաջին դրդապատճառն էր, որից հետո սկսեցի մտածել, որ հոդվածի պարունակությունը ուղակի հորինվածք է՝ վարկանիշ գցելու միտումով հղված։ Երկրորդ, կայքը նշում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանության անմիջական նախաձեռնությամբ և հովանավորությամբ արդեն մեկ ամսից ավելի է` Երևանում գործում է պրոֆեսիոնալ ու գերժամանակակից սարքավորումներով լաբորատորի` տեղական արտադրության պարենային ապրանքների անկախ փորձաքննություններ իրականացնելու նպատակով։ Կայքը այդ կազմակերպությանը շնորհել է «գաղտնի» կոչումը, այնուհետև հավելել, որ նրան ինֆորմացիա է փոխանցել աշխատակիցներից մեկը։ Նախ նման հույժ գաղտնի կազմակերպությունում դժվար թե գտնվի մի «գլխից ձեռք քաշած» անձնավորություն, ով այդ ինֆորմացիան կհայտներ ինչ-որ կայքի, երկրորդ չէր կարող նման աղբյուր լիներ, քանի-որ կայքը նշել է, որ աշխատողները բացառապես այլազգի գիտնականներ և փորձագետններ են, այս ամենը հաշվի առնելով, հավաստիացնեմ, որ այլազգի փորձագետը միանշանակ ինֆորմացիա չէր հայտնի նորաբաց կայքի, այսպես ասած օգուտ չունի։ Երրորդ, ես ինքս հակված եմ այն մտքին, որ ցանկացած ալկոհոլային խմիչք մարդուն կգցի կախվածության մեջ «հարբեցող», եթե չարաշահվում է այն և պարբերաբար օգտագործվում։


«Փոլիտիկ ման»

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին