▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոկորդիլոսը փորձաքննության չի ենթարկվել. a1plus.am

a1plus.am-ը գրել է, որ Հայաստան ներմուծված կոկորդիլոսի մսի խմբաքանակը փորձաքննության չի ենթարկվել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանը։

«Ունենք կառավարության որոշում, որում հստակ նշված է, որ առանց նմուշառման թույլ են տալիս Հայաստանի Հանրապետություն մտնի տվյալ բեռը, իսկ եթե բացակայում է ինչ- որ մի թուղթ, պարտադիր ենթարկում ենք փորձաքննության, իսկ եթե ամեն ինչ նորմալ է լինում, դա չենք անում»,- նշել է նա։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալը նորմալ է համարել կոկորդիլոսի վաճառքը Հայաստանում։ Նրա խոսքով՝ իրենք վաճառքի մասին տեղյակ են եղել, հակառակ դեպքում դրա վաճառքը կկասեցնեին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի պատասխանատուների  առաջարկը  բազմաթիվ քննադատությունների է արժանացել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին