▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիպրոսի հայերը արգելափակել են ադրբեջանական «Գաբալա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը՝ ի նշան բողոքի

Կիպրոսի հայերը արգելափակել են ադրբեջանական «Գաբալա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը՝ ի նշան բողոքի

Մամուլի հաղորդագրությունն՝ արևմտահայերենով՝ կարդացեք ստորև․ 

Կիպրոս, 3 Օգոստոս 2023

Ցուցական աքտ

Խումբ մը ազգայիներ, նկատի ունենալով Արցախի մէջ տիրող քաղաքական ճգնաժամը եւ մօտ ութ ամիս Ազրպէյճանի կողմէ խորացող շրջափակումը, դիմեցին ցուցական աքտի մը։ Մայրաքաղաք նիկոսիոյ մէջ, Ազրպէյճանի Gabala ֆուդպոլի խումբը, եւրոպայի ախոյանութեան մրցաշարքի ծիրէն ներս հանդիպեցաւ կիպրոսի Omonia խումբին հետ։ Որպէս նշանաբան ունենալով՝ «Շրջափակման դիմաց շրջափակում», խաղի աւարտին, 50 կամաւորներ փակեցին այն դարպասը որմէ ազերիներու հանրակառգը պիտի հեռանար։ Ազերիներուն մօտ մէկ ժամ պաշարելէ ետք, թոյլ տրուեցաւ որ հեռանան։

Մինչ այդ, ազերիները 4-1 պարտութիւն կրեցին։

An Artsakank Media Production

Filmmaker։ Garen Kazandjian

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին