▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կենտրոն»-ն առաջիկայում կդառնա ԵՏՄ հեռուստաալիքը. «ՀԺ»

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կդառնա Եվրասիական տնտեսական միության հեռուստաալիքը:

 

Համենայնդեպս, իշխանական շրջանակներում այս պահին նման խոսակցություններ կան: Այն, որ Ծառուկյանը չի պատրաստվում ֆինանսավորել այդ հեռուստաընկերությունը և հրաժարվելու է դրանից, քաղաքական շրջանակներում արդեն գրեթե կայացած փաստ են համարում: Մենք տեղեկացրել էինք, որ ԲՀԿ նախագահը պատրաստվում է դադարեցնել նաև ԲՀԿ-ական մի քանի կայքերի ֆինանսավորումը նույնպես: Երեկ, ահա, խորհրդարանում մեր թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես են զանգահարել «zham.am»-ի թղթակցին, խնդրել վերադառնալ խմբագրություն և հանձնել տեխնիկան»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին