▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենսաթոշակը կուտակելու ավելի լավ համակարգեր կան

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելիս Կառավարությունը մեզ վստահեցնում էր, որ ուսումնասրիվել է միջազգային փորձը և սա աշխարհում գործող, արդյունավետության տեսանկյունից, լավագույն համակարգերից է: Վերջում պարզվեց, որ մեր կառավարությունը կիրառել է Չիլիի փորձը, որն իրենք՝ չիլիացիներն այլևս չեն օգտագործում: Չէ, որ փոխարենը մեր իշխանավորները կարող էին լինել ավելի ճկուն և շրջահայաց և աշխարհի շատ ավելի լայն պատկերը տեսնել: Աշխարհում գործում են բաղմաթիվ կենսաթոշակային համակարգեր, որոնք համապատասխանեցվում են տարբեր երկրների իրականության հետ: 

Օրինակ, որոշ երկրներին ձեռնտու է սերունդների համերաշխության սկզբունքի հիման վրա կառուցված համակարգը, ոմանք կարծում են, որոշ հարուստ և կայուն երկրներում հանգիստ գործում է կամավոր կուտակայինը, իսկ որոշները ընտրում են մեր ճանապարհը և ներդնում պատադիր կուտակայինը, սակայն աշխարհում առկա են շատ ավելի նորարարական և արդյունավետ մոտեցումներ, որոնք օգտագործվում են զարգացած պետությունների կողմից: Օրինակ ասացեք խնդրեմ ինչու չփորձել ներդնել Եվրոպայում լայն օգտագործվող Pay-as-you-go համակարգը կամ էլ ասենք Save More Tomorrow (SMT) ծրագիրը: Քանի որ ծրագրերն իրոք շատ են ես կցանկանայի այսօր անդրադառնալ դրանցից միայն մեկին և այդ մեկը քիչ առաջ նշված SMT-ին է, որը մշակվել է UCLA-ին կից Անդերսոնի դպրոցի (Anderson School) առաջատար պրոֆեսորների կողմից:

Համակարգի ստեղծողներ Richard H. Thaler-ը և Shlomo Benartzi-ը ծրագիրը ստեղծելիս կիրառել են վարքագծային տնտեսագիտության (Behavioral Economics) բաղադրիչներ բարձրացնելու համար աշխատողների խնայողության մակարդակը: Այսպիսով ծրագիրն իրենից ենթադրում է մասնավորապես հետևյալը՝ խնայել ապագա աշխատավարձի հաշվին: 

Փորձենք պարզաբանել: Եթե օրինակ Դուք ստանում եք 200.000 ՀՀ դրամ աշխատավարձ և Ձեր տարեկան աշխատավարձի բարձրացումը պետք է կազմի շուրջ 5%, Դուք կամ ընդհանրապես չեք վերցնում այդ բարձրացումը, կամ վերցնում եք միայն շուրջ 2 կամ 3%-ը, որպեսզի գնաճի պայմաններում Ձեր գնողունակությունը չընկնի և մնացած 2 կամ 3%-ը, գումարած պետության կողմից ավելացրածն, ամեն ամիս անցնում է Ձեր թոշակային ֆոնդին: Այսպիսով քաղաքացին խուսափում է հավելյալ դժվարություններից, որոնք կառաջանան ներկայիս համակարգի ժամանակ, երբ փաստացի անհատը ստպված է լինելու վերանայել իր ընտանեկան բյուջեն: Համակարգի առաջին փորձարկումը եղել է 1998թ-ին միջին չափի ամերիկյան ընկերթյունում: Արդյունքներն ավելի քան գոհացուցիչ էին: 

Սա ի գիտություն մեր իշխանավորներին, որպեսզի հաջորդ անգամ ինչ-որ փորձ ուսումնսիրելուց առաջ, հասկանան այդ երևույթի իմաստը: Գուցե նրանք հակադարձեն, որ այս համակարգը չի կարող գործել Հայաստանում, և Ես պատկերացրեք որոշ չափով նրանց հետ կհամաձայնվեն, քանի, որ Հայաստանում ֆիքսված աշխատավարձ է այլ ոչ թե մրցակցային և երկրորդ՝ բարձրացնելիս էլ բարձրանում է այնքան, որ չի փոխհատուցում գնաճաի արդյունքում առաջացած գնողունակության անկումը: Սակայն ես հակված եմ մտածել, որ առնվազն մասնավոր հատվածում և այն էլ ուրախացնող տեմպերով զարգացող ՏՏ ոլորտում այս համակարգը շատ էլ արդյունավետ կաշխատի: Ի վերջո այս ոլորտն է, որ հիմնականում ամենինց շատն է գալիք 10%-ոց «տուրք»-ը վճարելու:

Հայկ Թամրազյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին