▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իլհամ Ալիևը շտապեցնում է ՀՀ նոր սահմանադրության ընդունումը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իլհամ Ալիևը շտապեցնում է նոր սահմանադրության ընդունումը.
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել ՔՊ-ի վարչության նիստում, ինչպես նաև կուսակցության խորհրդարանական խմբակցությունում։
Նախարարը հավելել է, որ դրա հրապարակման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևը մտավախություն ունենալով, որ հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն որպես իշխանություն չեն վերարտադրվի, նրանց շտապեցնում է ընդունել նոր սահմանադրությունը, որտեղ չկա Հայաստանի Անկախության հռչակագիրը»:

***

«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն ակտիվ աշխատում է, տեքստն արդեն պատրաստ է»,- այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում: «Տեքստը կքննարվկի նաև ՔՊ խմբակցութունում ու վարչությունում, որից հետո որոշում կկայացվի հրապարակելու մասին»,- հավելել է նա:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին