Տիրադավ թեմակալը լքեց պոստը. Հրաժարականով հեռանում է հանգստի Վայոց ձորի թեմակալը,-գրել է լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում։
Նշենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից՝ իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա։
Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականությունները։
Նշենք, որ Աբրահամ սրբազանը այն եպիսկոպոսներից է, որը միացել էր Փաշինյանի «բարենորոգման» ծրագրին։
Դիտեք նաև՝


