ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին, Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենա պարտադիր վերահաշվարկի վիճակահանությունը։ Հիշեցնում ենք, որ ԸԸՀ նիստերը հեռարձակվում են ԿԸՀ կայքում։ Միևնույն ժամանակ նույն նիստում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կանդրադառնան վերահաշվարկի դմումներին։ Թարմացված. Անկախ դիտորդը հետևելու է վերահաշվարկի գործընթացին բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում։ |
Թարմացված. Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զավեշտը գիտե՞ք՝ որն է. Նիկոլը 2018 թվականի թավշյա խուժանությունից հետո շուրջ հազար անգամ հայտարարել է, թե ՀՀ քաղաքացին այլևս վստահ է, որ իր ձայնով երկրում իշխանություն է ձևավորելու, ընտրություններն այլևս ազատ են, արդար, ժողովրդի ձայնն այլևս չեն գողանալու և այլն, իսկ էսօր հենց իրենք են քվեաթերթիկները վերահաշվարկելու պահանջ դրել՝ ժողովրդից գոնե 300 ձայն գողանալու համար»: |
Թարմացված.Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ն վերահաշվարկ է պահանջել բազմաթիվ ընտրատեղամասերում։ Ընդ որում, բոլոր այդ տեղամասերում ունեցել է թե՛ հանձնաժողովի անդամներ, թե՛ վստահված անձինք։ |
ԿԸՀ-ն հայտարարեց վերահաշվարկի մասին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet