▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կասկածներ են առաջանում, որ ոստիկանությունը մութ ծրագիր է իրականացնում

Հիմնավոր կասկածներ են առաջանում, որ ոստիկանությունն օրըստօրե նվազեցնելով իր ներկայությունն ու ներկայացուցչականությունը /գնդապետ Օսիպյանից մինչև խեղճուկրակ մի լեյտենանտ` ընդամենը երկու սերժանտների ուղեկցությամբ/ և թույլ տալով, որ լֆիկի հանցագործ մանկլավիկները խառնվեն մեր երթին, ինչ որ մութ ծրագիր է իրականացնում: Ամենահավանական սցենարը առանց ոստիկանության ներկայության կամ նրա անբավարար ներկայության պայմաններում բախման հրահրումն է, որից հետո ոստիկանները ոչինչ տեսած չեն լինի, իսկ մեղավորներն էլ մեր շարքերից կլինեն: Ինչպես եղավ մեկ ուրիշ հանցագործ օլիգարխի` Լիսկայի տան մոտ տեղի ունեցած սպանդի գործով: Ոստիկանություն, գոնե ձևականորեն կատարիր քո գործառույթների մի մասը, դա կապահովի հնարավորինս անցնցում համակարգափոխություն, դրա հետ հետ մեկտեղ` փոքր ինչ կերկարացնի քո կյանքը և կմեղմացնի քո բարձրաստիճան պաշտոնյաների անխուսափելի պատիժը, որը վրա է հասնելու կարճաժամկետ հեռանկարում:

Վարուժան Ավետիսյան

Նախախորհրդարան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին