▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Մկրտչյանի բուժման ծախսերի գործով զբաղվում է ոստիկանությունը

 

Տարեսկզբի աղմուկը տարվա կեսին ավելի է թեժանում: Կարեն Մկրտչյանը մոտ կես տարի առաջ հարված էր ստացել գլխին և առողջական խնդիրներ ուներ: Մի քանի օրում հաշվեհամար բացվեց, դերասանին օգնել ցանկացողները շատ էին, նվիրաբերվող գումարի զրոներն արագ ավելանում էին, ի վերջո, անհրաժեշտ գումարը հավաքվեց և Կարենը մեկնեց Գերմանիա` բուժման: Թեման կրկին թեժացավ, երբ Կարենը վերադարձավ ողջ-առողջ ու իր ոտքով. ասաց, որ ֆիլմում է նկարահանվելու: Ցանցաբնակներից մեկը կասկածի տակ դրեց դերասանի առողջական խնդիրներն ու բուժման ծախսերը: Գևորգ Ալեքսանյան անուն ազգանունով օգտատերը հայտարարեց` Կարեն Մկրտչյանը խաբեբա է:
 
- Եթե դու շառլատան չես ու մեզ խաբելով չես գնացել Գերմանիա, ապա բարի եղիր, հրապարակիր ծախսերդ, որ արել ես այնտեղ: Դու դա անել պարտավոր ես, որովհետև հանրությունը քեզ օգնել է, ու դու պարտավոր ես հաշվետվություն ներկայացնել քեզ օգնած հանրությանը: Ո՞ւր են այն գումարները, որոնք ավելացան, երբ պարզեցիր, որ ոչ թե վիրահատվելու ես, այլ դեղային բուժում ես ստանալու: Ինչո՞ւ ես լռում դրանց մասին: Ավելացած գումարներով ինչո՞ւ չես օգնում հիվանդ երեխաներին, - գրել էր Գևորգ Ալեքսանյանը:
 
Եվ սկսվեց: Կարենը մեղադրանքներին պատասխանեց` համացանցում փաստաթղթերը հրապարակելով: Սակայն հաջորդեց նոր մեղադրանք` փաստաթղթերը կեղծ են: Փորձագետների հետազոտությունից հետո պարզվեց, որ կասկածելի են փաստաթղթերից միայն երկուսը: Օգտատերն իր գրառման մեջ նաև նշել էր, թե Կարենն ազատամարտիկ չէ, ինչպես ներկայանում է: Օգտատերը գրել էր, որ ՊՆ-ն և որևէ այլ մարմին այդպես էլ չի հաստատել դերասանի ազատամարտիկ լինելը: Գևորգը գրեց նաև, որ Կարենի մոտ ախտորոշվել էր սովորական ուղեղի ցնցում, որը գրված է նաև նրա էպիկրիզում, իսկ այդ գումարով, օրինակ, Գերմանիայում կարող են փոխպատվաստել երիկամ և ոսկրածուծ` յուրաքանչյուր վիրահատության գինը 30.000-ից 40.000 եվրո է:  Ընդ որում, օգտատերն ահազանգում է, որ սովորական ուղեղի ցնցումից հետո Կարենը հայտարարում է, որ չի կարող քայլել ու սկսում է կակազել, ի վերջո նաև խոսել: Գևորգի պնդմամբ` Կարենը կակազում է շատ վատ: Նրա լոգոպեդ ընկերները նկատել էին, որ որոշ տառեր, որոնք Կարենը չի կարողանում արտասանել տեսանյութի սկզբում, վերջում` արտասանում է և սկսում է կակազել միանգամայն այլ տառերի վրա:
 
Ինչու Կարենը մեկնեց բուժման ընկերոջ հետ: Ոչ թե կնոջ կամ մեկ այլ հարազատի, այլ հենց ընկերոջ, որի հետ առաջին լուսանկարները հայտնվեցին դեռ ինքնաթիռում, որտեղ երկու ընկեր զվարճանում էին: Եվ վերջապես, ինչքան գումար կա Կարենի հաշվեհամարին, ինչ պետք է անի այդ գումարն ու Գևորգի հարցը` ինչու դրանով չի օգնում հիվանդ երեխաներին: Դերասանը պարզաբանել է` իր բուժումը չի ավարտվել:
 
Աղմկահարույց այս պատմությունը բարոյականից արդեն տեղափոխվել է քրեական հարթություն: Կեղծ կտրոնների, բուժման և ծախսերի անհամապատասխանության խնդրով այժմ զբաղվում է ոստիկանությունը: Արմնյուզի հետ զրույցում Կարենն ասաց, որ կխոսի, երբ ոստիկանությունն ավարտի աշխատանքը:

Կարեն Մկրտչյանի բուժման ծախսերի հարցը համացանցային տիրույթից արդեն տեղափոխվել է քրեական հարթություն: Կարենի ներկայացրած կտրոնների, բուժման և ծախսերի անհամապատասխանության խնդրով այժմ զբաղվում է ոստիկանությունը: Asekose.am-ի հեռախոսազանգին ի պատասխան Կարենն ասաց, որ  այս պահին խոսելու և մեր հարցերին պատասխանելու ցանկություն չունի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին