▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարեն Գիլոյանն ինձ չի խաբել». Էրիկ Իսրայելյան

Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը դիմել է Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին՝ խնդրելով ներողամիտ լինել իր նկատմամբ:

«Որոշ մարդկանց ազդեցության տակ էի: Ես էլ եմ սխալական, տաքացած էի: Դիմում եմ Հովհաննես Հովսեփյանին և Կարեն Գիլոյանին, որպեսզի ներողամիտ լինեն: Կարեն Գիլոյանն ինձ չի խաբել, ես եմ սխալ հասկացել: Ես էլ եմ մարդ, կարող եմ սխալվել: Խնդրում եմ, որ ինձ թույլ տան մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Խոսք եմ տալիս, որ նրանց հետ միասին Բաքվում կբարձրացնեմ Հայաստանի դրոշն ու բարձր կպահեմ մեր երկրի անունը»,- ասել է բռնցքամարտիկը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին