Ըստ ինձ, Կարբի գյուղի վրա ինչ-որ անեծք կա: Գյուղի բնակչությունը դեռ խելքի չէր եկել ուրավականի ահաբեկումներից, երբ ի հայտ եկավ նոր ոչ այդքան միստիկ ուրվականը, ով պակաս չի ահաբեկում գյուղացիներին: Խոսքը գյուղի նոր ընտրված գյուղապետ Կարոյի մասին է, ով իր ընտրվելուց հետո բավականին ժամանակ է, ինչ ահաբեկում է գյուղի բնակչությանը, հատկապես այն մարդկանց, ովքեր փորձում են ընդդիմանալ նրան: Տարբեր միջոցներով՝ ծեծով, ջարդով փորձում է սաստել նման մարդկանց: Գյուղի բնակիչները բազմաթիվ անգամներ են ահազանգել ոտիկանություն, սակայն ոչ մի միջոցառում չի ձեռնարկվել Աշտարակի ոստիկանության կողմից: Իսկ երբ դանակը հասավ ոսկորին, երբ գյուղապետի եղբայրը գյուղապետի տեղակալների հետ միասին ծեծի ենթարկեցին Հայկազ անունով մի գյուղացու, նոր ոստիկանները սկսեցին շարժել իրենց հաստ (եկեք կոռեկտ լինենք) գլուխները: Նշեմ, որ Հայկազ Սիմոնյանը այնպիսի ծանր վիճակում էր, որ Աշտարակի քաղաքային հիվանդանոցը հրաժարվեց ընդունել տուժածին, խորհուրդ տալով տեղափոխել Երևան: «Մալաթիա» բժշկական կենտրոնում նույնպես չէին ընդունում Հայկազին և նրան տեղափոխում են Հանրապետական հիվանդանոց: Այժմ նրա վիճակը կայունանում է: Հուսով ենք կպատժվեն անպատիժները:
Հովհաննես Եսայան
Կարբի գյուղի վրա ինչ-որ անեծք կա
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet