▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը շտապում է գումարներ ստանալ Սեւանը հանձնելու համար

 

Դեկտեմբերի 19-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը» ներկայացնել բնապահպանական և տնտեսագիտական փորձաքննությանը: Դրա հետ մեկտեղ, չսպասելով երկու փորձաքննությունների պատասխաններին, կառավարությունը միանգամից որոշում ընդունեց այդ ծրագրի զարգացման համար հիմնադրամ ստեղծել և արդեն հաստատել է հոգաբարձուների խորհրդի կազմը (տե՛ս, ԷկոԼուրի նյութը http://ecolur.org/hy/news/officials/project-of-making-lake-sevan-into-fish-breeding-farm-submitted-for-expertise/5652/): Ինչպես և սպասվում էր, ստեղծված հիմնադրամին 23 միլիարդ դրամ փոխանցելու` ծրագրի հեղինակների խոստումները փակում են մարդկանց աչքերը ծրագրի ակնհայտ ռիսկերի նկատմամբ: Խոսքն այն մասին է, որ բիզնեսն այդ փողերը պատրաստ է տրամադրել հիմնադրամին այն դեպքում, եթե նրան թույլ տան Սևանում իշխանի արտադրությունը հասցնել տարեկան մինչև 50 000 տոննայի: Արտադրությունն իրականացվում է ցանցավանդակային եղանակով, որի ընթացքում ձկան քաշն ավելանում է արհեստական կերի հաշվին, որը պարունակում է ջրի այնպիսի աղտոտիչներ, ինչպիսիք են ազոտը և ֆոսֆորը: Այսինքն, 50 000  տոննա ձկան արտադրության համար Սևանա լիճ տարեկան կլցվի 50 000  տոննա կեր: 
Հաշվի առնելով այս գործոնը՝ կառավարության որոշման հետ զուգահեռ մեկնարկել է «S.O.S. Սևան» հասարակական շարժումը: Նախաձեռնողը Էկոլոգիական հասարակական դաշինքն է: Հասարակությունը «S.O.S. Սևան» հասարակական շարժման հայտարարության տեքստի տակ կարող է դնել իր ստորագրությունը մինչև դեկտեմբերի 24-ը (տե՛ս, հայտարարության տեքստը http://ecolur.org/hy/news/sevan/public-environmental-alliance-to-all-wanting-to-make-sevan-into-fish-breeding-farm/5653/): Դեկտեմբերի 25-ին հայտարարությունը կփոխանցվի ՀՀ Նախագահին, ՀՀ Ազգային Ժողովի խմբակցություններին, ՀՀ կառավարությանը: 

Դեկտեմբերի 19-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը» ներկայացնել բնապահպանական և տնտեսագիտական փորձաքննությանը: Դրա հետ մեկտեղ, չսպասելով երկու փորձաքննությունների պատասխաններին, կառավարությունը միանգամից որոշում ընդունեց այդ ծրագրի զարգացման համար հիմնադրամ ստեղծել և արդեն հաստատել է հոգաբարձուների խորհրդի կազմը (տե՛ս, ԷկոԼուրի նյութը):

Ինչպես և սպասվում էր, ստեղծված հիմնադրամին 23 միլիարդ դրամ փոխանցելու` ծրագրի հեղինակների խոստումները փակում են մարդկանց աչքերը ծրագրի ակնհայտ ռիսկերի նկատմամբ: Խոսքն այն մասին է, որ բիզնեսն այդ փողերը պատրաստ է տրամադրել հիմնադրամին այն դեպքում, եթե նրան թույլ տան Սևանում իշխանի արտադրությունը հասցնել տարեկան մինչև 50 000 տոննայի:

Արտադրությունն իրականացվում է ցանցավանդակային եղանակով, որի ընթացքում ձկան քաշն ավելանում է արհեստական կերի հաշվին, որը պարունակում է ջրի այնպիսի աղտոտիչներ, ինչպիսիք են ազոտը և ֆոսֆորը: Այսինքն, 50 000  տոննա ձկան արտադրության համար Սևանա լիճ տարեկան կլցվի 50 000  տոննա կեր: 

Հաշվի առնելով այս գործոնը՝ կառավարության որոշման հետ զուգահեռ մեկնարկել է «S.O.S. Սևան» հասարակական շարժումը: Նախաձեռնողը Էկոլոգիական հասարակական դաշինքն է: Հասարակությունը «S.O.S. Սևան» հասարակական շարժման հայտարարության տեքստի տակ կարող է դնել իր ստորագրությունը մինչև դեկտեմբերի 24-ը (տե՛ս, հայտարարության տեքստը):

 

Դեկտեմբերի 25-ին հայտարարությունը կփոխանցվի ՀՀ Նախագահին, ՀՀ Ազգային Ժողովի խմբակցություններին, ՀՀ կառավարությանը: 

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին