Ազգային ժողովի նախագահը դիմել է վարչապետին, վերջինս էլ կառավարության ֆոնդից 33 մլն 150 հազար դրամ է հատկացրել Աժ-ի համար «Տոյոտա» մակնիշի մեքենա ձեռք բերելու համար:
Նման գնում նախատեսված չէր ընթացիկ տարվա պետբյուջեով: Ըստ այդմ՝ առաջնորդվելով այն ճշմարտությամբ, թե «ինչ կարելի է Պողոսին, ինչո՞ւ չի կարելի Պետրոսին», վարչապետից խնդրում եմ ինձ հատկացնել շուրջ 10 մլն դրամ «Շկոդա» մակնիշի մեքենա ձեռք բերելու համար: Սպասում եմ պատասխանի:
ՀԳ. Ինչո՞ւ հենց Շկոդա, որովհետև չեխերի, որպես արևմտյան սլավոնների, նկատմամբ հատուկ հարգանք ունեմ: