«Կապիտալի վերաբաշխում՝ Ռուբեն Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի, Արման Հակոբջանյանի միջև»
«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Արման Հակոբջանյանը լքել է շրջափակված Արցախը և գտնվում է Երևանում:
Արման Հակոբջանյանը գնել է Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանների ցանցը` «Մուլտի գազ» և «Մուլտի լեոն» ընկերությունների գազալցակայանները:
Բացի այդ հայտնի է, որ Արման Հակոբջանյանը անմիջապես Սևանա լճի ափին, շուրջ 7 հազար քառակուսի մետր տարածքի վրա իրականացնում է կառուցապատում:
Արման Հակոբջանյանի կողմից կատարված այս գործարքը` գազալցակայանների ցանցի գնումը պետք է գնահատել որպես կապիտալի վերաբաշխում և Արայիկ Հարությունյան-Ռուբեն Վարդանյան-Արման Հակոբջանյան` արցախյան գումարների շարժ դեպի Երևան: Արցախի հաշվին ձեռք բերված կապիտալը դուրս է բերվում Արցախից և ստանում ապահով տանիք Երևանում:
Հիշեցնեմ նաև, որ Արման Հակոբջանյանն այն գործարարն է, որը հանձնված Շուշիի` Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհուրդի անդամ է Արայիկ Հարությունյանի հետ միասին և ՔՊ-ի ջատագովը»: