▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կան ՔՊ-ականներ, որ և՛ հոգեհանգստին կգնամ, և՛ հուղարկավորությանը». Թովմասյան

«Մարդկանց հուղարկավորություններին գնում եմ, երբ մտերիմ եմ, ճանաչում եմ, կամ ընտանիքի անդամների հետ ունեմ մտերիմ հարաբերություններ:

Վիգեն Խաչատրյանի հետ երբեք չեմ ունեցել մտերիմ հարաբերություններ. իմ անձնական որոշումն է՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Կան ՔՊ-ականներ, որ, Աստված մի արասցե, իրենց հետ մի բան պատահի, կգնամ անպայման՝ և՛ հոգեհանգստին, և՛ հուղարկավորությանը»,- նշեց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին