▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջուսը` «Եվրատեսիլ 2016»-ում հայաստանյան ներկայացուցի՞չ

Դիտեք նաև՝

Asekose.am-ի թղթակցի աչքից չվրիպեց երգչուհի Ջուսի նոր ֆեյսբուքյան անունը` «Juice Eurovision»: Այս կերպ երգչուհին կարծես իր թեկնածություննն է առաջադրում «Եվրատեսիլ 2016»-ի միջազգային մրցույթում: Այս առիթով մեր թղթակիցը կապ հաստատեց վերջինիս հետ, ով հերքեց` ասելով, որ վերոհիշյալ էջն իր պաշտոնական էջը չէ. դա իր երկրպագուներինն է:

Ջուսը չհերքեց նաև, որ ինքը ևս ունի ցանկություն մասնակցելու միջազգային երգի այս մրցույթին.

«Դա իմ էջը չէ, իմ երկրպագուների մեծ ցանկության արդյունքն է, որ նման էջ են բացել: Նրանք շատ անգամ են ինձ ասել, որ ես ամբողջովին համապատասխանում եմ այդ մրցույթին: Ես ունեմ շատ լավ ձայն,բացի այդ կարող եմ ապահովել բարձ որակի շոու, ինչն էլ ամենակարևորն է տվյալ դեպքում»:

Այն հարցին` արդյո՞ք իր մասնակցության դեպքում Հայաստանը կարող է հաղթանակած վերադառնալ, երգչուհին պատասխանեց.

«Քանի որ մրցույթը քաղաքական է, վստահ ոչինչ ասել չեմ կարող, բայց համենայն դեպս մի բանում վստահ եմ` իմ մասնակցության դեպքում Հայաստանը կստանա բարձր միավորներ և ինչու չէ նաև, իմ շնորհիվ Հայաստանը կունենա հաղթանակ»,- Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց երգչուհին:

Հեղինակ` Անի Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին