ՄԱԿ-ի հատուկ պատվիրակի հետ Դամասկոսում անցած խորհրդակցություններից հետո Սիրիայի հակամարտության կարգավորման մեջ առաջընթաց է արձանագրվել: Սիրիայի կառավարության ներկայացուցիչները որոշել են մասնակցել Ժնեւում սկսվող քաղաքական բանակցություններին:
«Իմ գործը լավատես լինելն է», - ասել է ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միսթուրան
Բանակցությունները սակայն սկսվելու են շարունակվող բռնությունների պայմաններում: Այսպես, Դաեշի զինյալների կողմից իշխանամետ Հոմսում պայթյուն է իրականացվել, ինչի արդյունքում 19 մարդ է զոհվել:
Դաեշի զինյալները բանակցություններին հրավիրված չեն: Հրավեր չեն ստացել նաեւ Սիրիայում Ռուսաստանի կողմից աջակցություն վայելող քրդական կուսակցության ներկայացուցիչները:
«Ինչ վերաբերում է խնդիրներ առաջացնող Քրդական խմբին, ապա պատվիրակն ինձ ասել է, որն նրանց հրավերք չի ուղարկվել», - ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորեն Ֆաբիուսը:
Ժնեւում բանակցությունների ընթացքում կողմերն անձամբ միմյանց չեն հանդիպելու: Նրանց հետ բանակցելու են միջնորդները: Սակայն դա ավելի լավ է, քան ընդհանրապես բանակցություններ չանցկացնելը, կարծում են վերլուծաբանները:
«Սա կարելի է համարել քաղաքական կարգավորման անհրաժեշտության գիտակցման նշան բոլորի կողմից: Կողմերն արդեն ուժասպառ են լինում եւ այս հակամարտությունը վնաս է հասցնում բոլոր մակարդակներով», - ասում է Չաթամ Հաուզ հաստատության վերլուծաբան Դեյվիդ Բաթերը:
Բանակցությունների ընթացքում ընդդիմությունը նախատեսում է Սիրիայի կառավարությունից պահանջել լիակատար հրադադարի հաստատում եւ Սիրիա ուղղվող միջազգային մարդասիրական օգնությունից իր բաժինը: